Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կհամագործակցի Oxford Microfinance Inititive-ի հետ

29.01.2016 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ Oxford Microfinance Inititive (OMI) խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող համատեղ ծրագիր:

Բանկում նշել են, որ ծրագրի նպատակն է մշակել ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կդարձնի պետության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված՝ գյուղատնտեսության ոլորտի միկրովարկավորման հետագա զարգացումը:

Ռազմավարության մշակման համար իրականացվող ուսումնասիրությունների հիմք են հանդիսանալու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գործունեության ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ բանկի կուտակած տվյալները:

Oxford Microfinance Inititive-ը Բրիտանական Օքսֆորդի համալսարանականներից համալրված կառույց է, որը նմանօրինակ ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ հնարավորություն տալով ուսանողներին գործնականում ծանոթանալ իրական բիզնես գործընթացներին:

Դիտում՝ 4638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW