Ռուսաստանյան «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության աշխատակիցները նշել են կազմակերպության հիմնադրման 25-ամյակը: Ինչպես հայտնում է Finbuzz.ru-ն, նման ձեւաչափով հանդիպումը, որը կրում էր ««Տրոյկա» յուրայինների համար, կամ GreatReunion» ծածկագրական անվանումը, առաջին անգամ է կազմակերպվում: Մոսկովյան «Արագվի» ռեստորանում հանդիպեցին շուրջ 500 նախկին աշխատակիցներ՝ ստաժորներից մինչեւ ընկերության հիմնադիրները: «Երեկոյի «տանտերը» Ռուբեն Վարդանյանն էր: Նա բոլոր հավաքվածներին մաղթեց ապագայով ապրել: Նա չեր թաքցնում հուզմունքն ու ուրախությունը տեղի ունեցողից. նրա դեմքին գրեթե երեխայական հիացմունք կար: Միջոցառման կազմակերպիչ Օլգա Ալյոխինան բոլոր աշխատակիցների կողմից Ռուբեն Վարդանյանին նկար փոխանցեց, որի վրա հավաքված էին տարբեր աշխատակիցների մոտ «Տրոյկա Դիալոգի» հետ ասոցացվող բառերը: «Հավասարության զգացողությունը, հավանաբար, «Տրոյկայի» կորպորատիվ մշակույթի գլխավոր առանձնահատկություններից է: Դա այն բանն է, որին, չնայած թվացյալ պարզությանը, չկարողացան հասնել ընկերության բազմաթիվ մրցակիցները», - գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 9970