Հայաստանի բոլոր 21 առեւտային բանկերն ընդգրկվել են ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով շուրջ 41,3 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա 37,5 մլրդ դրամի փոխարեն: Ընդ որում, 2014թ. համեմատ բանկերի վճարած հարկերն ավելացել են շուրջ 10%-ով, ինչը համահունչ է բանկային համակարգում 2015թ. արձանագրված շահույթի 12,3%-անոց աճի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկերի հարկերի մոտ 90%-ը (37 մլրդ դրամ) կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտային հարկ): ՀՀ բանկային համակարգում 2015թ. ամենախոշոր հարկատուն Ամերիաբանկն է: Բանկն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 5 440,9 մլն դրամի հարկ՝ զբաղեցնելով 15-րդ տեղը խոշորագույն հարկատուների ցուցակում: Ամերիաբանկի հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 28,5%-ով: Հայաստանի երկրորդ ամենախոշոր բանկ-հարկատուն շուրջ 4 453,6 մլն դրամ հարկերի ծավալով դարձել է ՎՏԲ-Հայաստան Բանկը (աճը՝ 8,2%)՝ զբաղեցնելով 24-րդ տեղը ցուցակում:Նրան հաջորդում են Արդշինբանկը` 4 369,6 մլն դրամ հարկերի ծավալով (25-րդ տեղ, աճ՝ 33,8%), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 3 635,3 մլն դրամ (29-րդ տեղ, անկում՝ 9,3%), իսկ ամենախոշոր բանկ-հարկատուների հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը` 2015թ. պետբյուջե վճարելով շուրջ 3 562,8 մլն դրամ հարկ (31-րդ հորիզոնական, աճ՝ 69,6%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 3 264 մլն դրամ (38-րդ տեղ),- Ինեկոբանկը՝ 2 253,9 մլն դրամ (53-րդ տեղ), - Յունիբանկը՝ 2 165,7 մլն դրամ (57-րդ տեղ),- Արարատբանկը՝ 1 737,4 մլն դրամ (67-րդ տեղ),- Կոնվերս Բանկը՝ 1 688,2 մլն դրամ (70-րդ տեղ),- Հայէկոնոմբանկը՝ 1 598,7 մլն դրամ (75-րդ տեղ),- Անելիք Բանկը՝ 1 357,8 մլն դրամ (89-րդ տեղ),- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 1 299,1 մլն դրամ (93-րդ տեղ),- Արմսվիսբանկը՝ 1 202,9 մլն դրամ (101-րդ տեղ),- Զարգացման Հայկական Բանկը՝ 958,2 մլն դրամ (122-րդ տեղ),- Պրոմեթեյ Բանկը՝ 643,5 մլն դրամ (182-րդ տեղ),- ՊրոԿրեդիտ Բանկը՝ 548,6 մլն դրամ (217-րդ տեղ),- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 504,4 մլն դրամ (233-րդ տեղ), - Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 230,7 մլն դրամ (473-րդ տեղ), - ԲՏԱ Բանկը՝ 190,4 մլն դրամ (562-րդ տեղ),- Մելլաթ Բանկը՝ 177 մլն դրամ (603-րդ տեղ):Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2015թ. պետբյուջե են վճարել շուրջ 696,5 մլրդ դրամի հարկ, ինչը մոտ 0,6%-ով պակաս է նախորդ տարվա միեւնույն ցուցանիշից: Tweet Դիտում՝ 22262