Global Finance-ը Արարատբանկը ճանաչել է «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկ

27.01.2016 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Global Finance միջազգային ամսագիրն Արարատբանկը ճանաչել է 2015թ. Հայաստանի «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկը:

«Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը եւ բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Արարատբանկում հիշեցրել են, որ հունվարի 20-ին Փարիզում կայացած «Ֆինանսների եւ առեւտրի բանկային միության» (BAFT) տարեկան ժողովի ժամանակ Global Finance-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 9 տարածաշրջանի 84 երկրի բանկերի անունները:

Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են Global Finance ամսագրի խմբագիրները, տնտեսական վերլուծաբանները, բիզնեսի ղեկավարները եւ անկախ փորձագետները:

Global Finance Magazine-ը տպագրվում է 1987-ից եւ աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 հազ. բաժանորդ:

Դիտում՝ 6949

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW