Դավիթ Յակոբաշվիլին պատրաստ է $200 մլն ներդնել Վրաստանում

25.01.2016 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանցի գործարար Դավիթ Յակոբաշվիլին պատրաստ է $200 մլն-ի ներդրում կատարել Վրաստանի տնտեսությունում:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, այդ մասին նա ասել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես պատրաստ եմ $200 մլն-ի չափով ներդրում կատարել Վրաստանի տնտեսությունում: Հուսով եմ, որ այդ առիթով կհանդիպեմ վարչապետի հետ», - հայտարարել է գործարարը:

Վրաստանում վերջինիս է պատկանում Petrocas Energy Limited ընկերությունը, որի 49%-ը նա անցած տարվա ընթացքում վաճառել է ռուսաստանյան Роснефть ընկերությանը: Ընկերությանն են պատկանում Փոթի նավահանգիստի ակտիվները, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում գործող բենզալցակայանների ցանց:
    

Դիտում՝ 8719
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW