ՎԶԵԲ ներկայացուցիչը կարծում է, որ դրամի շարունակվող ամրապնդումն ու էներգակիրների բարձր գները զգալի միջնաժամկետ վտանգ են ներկայացնում
12.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 12 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2005 թվականին Հայաստանի տնտեսական աճը գերազանցել է 1989 թ. ցուցանիշը, այսօր Երեւանում ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնտեսագետ Ալեքսանդր Կիրմիչուն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում ՎԶԵԲ-ը ներկայացրել է Transition Report 2006 հաշվետվությունը:
Եվրոբանկի ներկայացուցիչը նշել է, որ 2005 թ. Հայաստանի 13.9% տնտեսական աճը հիմնականում ապաահովվել էր շինարարության, ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտների հաշվին: Ալեքսանդր Կիրմիչուն նշել է, որ այս ոլորտները թույլ կտան պահպանել զարգացման դրական միտումները Հայաստանում, սակայն` կարճաժամկետ հեռանկարում:
Նա ընդգծել է, որ ՀՀ դրամի շարունակվող ամրապնդումն ու էներգակիրների բարձր գները, որոնք ստեղծել են սղաճային ուժեղ ճնշում, զգալի վտանգ են ներկայացնում միջնաժամկետ հեռանկարում:
ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ, 2006 թ. Հայաստանի տնտեսական աճը կկազմի 12.5%, իսկ 2007 թ.` 8.5%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: