Երեւան, 12 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ողջունում է Հայաստանում վարկավորման բնագավառի բարեփոխումները, այսօր Երեւանում ասել է բանկի տնտեսագետ Ալեքսանդր Կիրմիչուն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ վարկավորման պայմանների բարելավմանը նպաստել է Հայաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունը: Միեւնույն ժամանակ, Ալեքսանդր Կիրմիչուի կարծիքով, Հայաստանում կորպորատիվ կառավարման եւ սեփականության թափանցիկության ոլորտներում դեռեւս կան թույլ կողմեր: Նա նաեւ նշել է վարկավորման դիտարկման անբավարար մակարդակն ու թույլ մրցակցությունը Հայաստանի բանկային հատվածում: 2005 թվականին Հայաստանի մասնավոր հատվածի վարկավորումն աճել է 33%-ով, սակայն վարկային միջոցների մատչելության մակարդակը, ՎԶԵԲ-ի մասնագետի կարծիքով, ամենացածրն է տարածաշրջանում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7527