ՀՀ-ն եւ Իրանը քննարկել են տրանսպորտային մի շարք նախագծեր

20.01.2016 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին քննարկել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր:

Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, հանդիպումը կայացել է այսօր՝ Գագիկ Բեգլարյանի՝ Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Կողմերը բանակցել են նաեւ Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ: Այս կապակցությամբ Աբբաս Ախունդին  անհրաժեշտ է  համարել դրա  ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերելը:

Գագիկ Բեգլարյանն անդրադարձել է ՀՀ-ում կառուցվող միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող մայրուղու շինարարությանը եւ հույս հայտնել, որ մինչեւ 2018թ. շահագործման կհանձնվի Երեւան-Վրաստան հատվածը:

«Հայաստանի տարածքով երկու երկրների միջեւ ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սեւ ծով հասցնելուն»,- ասել է նա:

Աբբաս Ախունդին էլ նկատել է, որ անցած տարվա ընթացքում Իրանի ու Հայաստանի միջեւ բեռնափոխադրումների 50% աճ է արձանագրվել: 10 հազ. բեռնատարներ Իրանից ուղեւորվել են դեպի Հայաստան, եւս 2 հազ-ը` հակառակ ուղղությամբ: Իրանցի նախարարը նկատել է, որ երկու երկրների միջեւ երթեւեկը խթանելու նպատակով հավասարեցվել են գանձվող մաքսատուրքերը:

Դիտում՝ 3852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW