Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը կթվայնացվի

20.01.2016 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ծրագրի ֆինանսական միջոցների տնօրինման եւ օգտագործման գործընթացն ապահովելու վերաբերյալ որոշումը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության խթանման գործում:

Ծրագրով նախտեսվում է նաեւ իրականացնել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը:

Դիտում՝ 2952

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW