Անելիք Բանկը սկսել է համագործակցել Ria Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի հետ:Անելիք Բանկում նշել են, որ նոր համակարգը հնարավորություն կընձեռի բանկի հաճախորդներին ընտրել դրամական փոխանցումների իրականացման տարբերակներից այդ պահին իրենց համար առավել հարմարավետը:«Այս համակարգով առանց բանկում հաշիվ բացելու հնարավոր է ուղարկել եւ ստանալ գումար աշխարհի ավելի քան 147 երկրներից: Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը եւ բանկը: Ria Money Transfer համակարգով գումար ստացողը միջնորդավճար չի վճարում եւ ստանում է մաքուր գումարը, իսկ ուղարկելիս միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից: Դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 2%-ը (նվազագույնը` €4), ԱՊՀ այլ երկրներ` 2,5%-ը, (նվազագույնը €5), իսկ դեպի այլ երկրներ՝ 3%-ը (նվազագույնը`€ 6)»,- ասված է հաղորդագրությունում:«Անելիք Բանկը, կարեւորելով իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, հաճախորդներին հնարավորություն է տալիս առաջարկվող բանկային պրոդուկտների տարբերակներից ընտրել տվյալ գործարքի համար առավել հարմարավետը: Այս սկզբունքը վերաբերում է նաեւ դրամական փոխանցումների համակարգերին: Մեր բանկի կողմից առաջարկվող նոր՝ Ria Money Transfer համակարգով դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել դոլարով եւ եվրոյով»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա տեղեկացրել է, որ մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5 000 դոլար կամ եվրո:Անելիք Բանկը հիշեցնում է, որ բանկում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ Anelik, Money Gram, Intel Express, Converse Transfer, Sigue Money Transfer եւ Unistream համակարգերով։ Tweet Դիտում՝ 4333