Ադրբեջանն անցնում է արժութային սահմանափակումների

19.01.2016 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանը մտադիր է 20%-ի չափով պարտադիր տուրք սահմանել երկրից դուրս կատարվող դրամական փոխանցումների նկատմամբ, որոնք տարեկան գերազանցում են $50 հազ-ը:

Ինչպես հաղորդում է Trend.az-ը, այս փոփոխությունը նախատեսված է «Արժութային կարգավորման մասին» օրենքի փոփոխություններով, որը երկրի խորհրդարանը  քննարկում է այսօր:

Օրենքի փոփոխությունների համաձայն՝ արժութային սահմանափակումը չի տարածվի դրամական փոխանցումների վրա, որոնք կատարվում են բուժման, կրթության, դատական որոշումների կատարման նպատակով:

20%-ի չափով պարտադիր տուրք կսահմանվի օտարերկրյա արժույթի նկատմամբ, որն Ադրբեջանի տարածքից դուրս կբերվի ուղղակի ներդրումների տեսքով՝ արժեթղթերի, անշարժ գույքի եւ հողատարածքների գնման նպատակով:

Դիտում՝ 9750

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW