ՀՀ-ն տնտեսվարողների համար գազի գնի նվազեցման հարցով դիմել է ՌԴ-ին

16.01.2016 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ խնդրել են ՀՀ վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակում դիմել ՌԴ-ին` ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, համապատասխան խնդրանքով գործարարները վարչապետին դիմել են այսօր՝ նրա հետ հանդիպմանը:

Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության եւ աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որեւէ աշխատատեղի կրճատումը: Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման եւ ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար:

Վարչապետն ընդգծել է, որ ՌԴ-ի եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից եւ նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին եւ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ՀՀ գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում եւ դրանց հիման վրա կմշակվեն տնտեսվարողներին աջակցության նոր քայլեր եւ ուղիներ:

Դիտում՝ 3733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW