Վարչապետը հանձնարարել է պարզել՝ ինչու հացը չի էժանացել

14.01.2016 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ուսումնասիրել, թե ինչու հացի գինը չի նվազել՝ այն դեպքում, երբ 2015թ. ալյուրն էժանացել է մինչեւ 30%-ով:

Այս մասին վարչապետն ասել է այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում՝ անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացրած ուսումնասիրությունների տվյալներին:

«Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում, գների աճ չի արձանագրվել, գները կայուն են մնացել: Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գինը տարվա ընթացքում նվազել է մինչեւ 30%-ով, իհարկե սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ»,- ասել է Արտակ Շաբոյանը:

Այս հայտարարությանը հաջորդել է վարչապետի արձագանքը. «Հացի արտադրության ոլորտում կան հազարավոր տնտեսվարողներ, ամեն դեպքում դաշտը մրցակցային է եւ այս տեսանկյունից հակամրցակցային համաձայնություններ, կարծում ենք, որ չեն կարող այս ոլորտում լինել»:  

Ի պատասխան Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ հացի գինը նույնպես նվազել է տարվա ընթացքում 10%-ի չափով:

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է մեկ տասնյակ խոշոր ընկերություններում եւս մեկ անգամ ուսումնասիրություններ անցկացնել՝ հասկանալու, թե գները ինչու հավասարաչափ չեն իջեցվել:

Դիտում՝ 3499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW