Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել է փոխանակման կետերում գործարքները՝ օտարերկրյա արժույթի փոխանակումը թույլատրելով միայն առեւտրային բանկերի գլխամասերում եւ մասնաճյուղերում: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԿԲ հայտարարությունը: «Դոլարի փոխանակման գործարքների աճով պայմանավորված՝ ԿԲ-ն սահմանափակել ու դադարեցրել է փոխանակման կետերի գործունեությունը՝ առեւտրային բանկերի գործարքների արդյունավետ եւ օպերատիվ կարգավորումն ապահովելու, գործարքների վերահսկողությունն ուժեղացնելու եւ ծախսերն օպտիմալացնելու նպատակով»,- հայտարարել է Ադրբեջանի ԿԲ-ն:ԿԲ որոշման համաձայն՝ փոխանակման կետերը կգործեն միայն այն վայրերում, որտեղ զբոսաշրջիկներ են կենտրոնացած, մասնավորապես՝ հյուրանոցներում եւ օդանավակայաններում: Վերջին շրջանում ադրբեջանական մանաթը կտրուկ արժեզրկվել է: Անցած տարվա դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարեց լողացող փոխարժեքի անցնելու մասին, որին հաջորդեց ազգային արժույթի շուրջ 50%-ով արժեզրկումը: Tweet Դիտում՝ 10295