ՀՀ-ն Ամստերդամում մասնակցել է Wine Professional 2016 ցուցահանդեսին

13.01.2016 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ տեղական 5 գինեգործական ընկերությունների հետ համատեղ, Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում հունվարի 11-13-ը անցկացվող Wine Professional 2016 գինու միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաեւ հայկական գինիների համտես-շնորհանդես՝ մասնակից ընկերությունների կողմից: Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ Հայաստանի տաղավարը եւ ներկայացված շնորհանդեսները մեծ ուշադրության են արժանացել:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 100 ընկերություն եւ 12000 այցելու:

Wine Professional 2016-ի պաշտոնական բացման պատիվը վերապահվել է Հայաստանին, որի անունից հունվարի 10-ին բացման խոսքով հանդես է եկել Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Ցուցահանդեսի տնօրեն Յան Սեբաստիան Վան Լիսումն էլ բացման խոսքում ներկայացրել է հայկական գինեգործությունը, նրա լավագույն ավանդույթները, անցյալը եւ զարգացման միտումները։

Ի դեպ, Յան Սեբաստիան Վան Լիսումը եվրոպացի փորձագետների հետ 2015թ. հոկտեմբերին այցելել էր Հայաստան եւ ծանոթացել գինեգործության ավանդույթներին:

Դիտում՝ 3314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW