Եվրոպական աէրոնավիգացիայի անվտանգության գործակալությունը (Eurocontrol) անհատույց աջակցություն կտրամադրի Հայաստանին:Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից (ՔԱԳՎ), համապատասխան համաձայնագիրը Երեւանում ստորագրել են Eurocontrol-ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները եւ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը:Փաստաթուղթը նախատեսում է ՔԱԳՎ գործառույթների բարելավմանն ուղղված խորհրդատվական եւ ուղեցույցային աջակցություն՝ ուղղված թռիչքային անվտանգության վերահսկողության արդյունավետության ավելացմանը:Ֆրանկ Բրենները գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիոն ոլորտի կանոնակարգման կապակցությամբ, որը համապատասխանում է միջազգային սահմանված ստանդարտներին:Eurocontrol-ի գլխավոր տնօրենը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ազգային ավիացիայի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եվրոպականի հետ ներդաշնակեցման հետագա գործընթացը: Քննարկվել է նաեւ հայաստանյան աէրոնավիգացիոն սպասարկման ոլորտի մասնագետների ներգրավվածության հարցը Eurocontrol-ի աշխատանքային նախագծերի զարգացմանը:Աէրոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը համաեվրոպական կառույց է, որի գործունեության նպատակը օդային երթեւեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգն է: Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2006-ից: Tweet Դիտում՝ 3288