«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը «Գելլափ Ինթերնեյշնլի» հայկական ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպությունը»:«Ֆինքա»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր «Գելլափ Ինթերնեյշնլի» հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այցելել է «Ֆինքա»-ի գլխամասային գրասենյակ՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանին հավաստագիր հանձնելու համար:«Աշխատակիցների նիրվածության, ամենօրյա պատասխանատու աշխատանքի, ինչպես նաեւ հաճախորդ-աշխատակից սերտ համագործակցության շնորհիվ է, որ կազմակերպությունն այսօր մեծ համբավ է վայելում շուկայում: Մենք մեր գործունեության ողջ ընթացքում հավատարիմ ենք մնացել մեր կազմակերպության արժեքներին, առաքելությանը եւ միջազգային չափանիշներին` հանդես գալով որպես պատասխանատու ֆինանսավորող»,- ասել է Հրաչյա Թոխմախյանը:2015թ. նոյեմբերին «Գելլափ Ինթերնեյշնլ» միջազգային ընկերությունն իրականացրել էր իր ամենամյա անկախ հասարակակական հարցումները Հայաստանի բոլոր մարզերում` պարզելու հայաստանյան շուկայում գործող տարբեր ապրանքանիշերի ճանաչվածության աստիճանը, որոշելու` ովքեր են ոլորտների առաջատարները եւ ինչ վարկանիշ ունեն նրանք շուկայում: Հետազոտելով սպառողների կարծիքները` կազամակերպությունը հայտարարել է լավագույններին: Երրորդ տարին անընդմեջ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ճանաչվել է ոլորտի առաջատարը: Tweet Դիտում՝ 14653