Բացվել է «Հյուսիս-հարավ»-ի առաջին հատվածը

29.12.2015 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր բացվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ճանապարհի առաջին՝ Երեւան-Արտաշատ նորակառույց հատվածը, որին ներկա է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետեւել են նաեւ ճանապարհային միջանցքի Երեւան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային եւ հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով:

Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչեւ 4.5 ժամ:

Ակնկալվում է, որ ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաեւ արեւելքից արեւմուտք իրականացվող տրանսպորտային շարժի եւ բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

Ճանապարհահատվածի բացումից հետո ծրագրի պատասխանատուները նախագահին զեկուցել են «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ծրագրի ընթացքի եւ առաջիկա զարգացումների մասին:

Դիտում՝ 5171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai