ՀՀ ԿԲ նախագահն ամփոփել է 2015-ը
26.12.2015 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ԿԲ





Նախօրեին ՀՀ Կենտրոնական բանկում կայացել է տարեմուտի ավանդական ընդունելությունը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԿԲ-ի եւ առեւտրային բոլոր բանկերի աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ իր ելույթում նշել է, որ անցնող տարում ԿԲ-ին հաջողվել է ապահովել իր գլխավոր խնդիրը` գների կայունությունը:
«Տարվա ընթացքում աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող խոր կառուցվածքային տեղաշարժերի շարունակական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կերպով չեզոքացվել է»,- ասել է Արթուր Ջավադյանը` որպես ԿԲ գլխավոր նպատակ նշելով գնաճի ցածր եւ կայուն մակարդակի ապահովումը:
Անդրադառնալով անցնող տարում ՀՀ-ում տրամադրված վարկերի ծավալին` ԿԲ նախագահն ասել է, որ վերջին 7 տարիների ընթացքում բանկերի կողմից տրված վարկերի աճն աննախադեպ է եղել. վարկերն աճել են ավելի քան 5 անգամ՝ տարեկան միջինը 26%-ով, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը` 3.5 անգամ` կազմելով 48%:
Արթուր Ջավադյանը ֆինանսական կայունության վկայություն է համարել նաեւ տարվա ընթացքում ավանդների 9% աճը, որը, նրա խոսքով, հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց ավանդներով:
«Տարին ամփոփվեց նաեւ 2 բանկերի կողմից բաժնետոմսերի հրապարակային առաջարկի միջոցով կապիտալի համալրմամբ: Շարունակվել են արժեթղթերի հաշվարկային եւ վճարային համակարգերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը գալիք տարում թույլ կտա մեր թողարկող ընկերություններին մուտք գործել համաշխարհային ինստիտուցիոնալ շուկաներ»,- ասել է ԿԲ նախագահը:
Արթուր Ջավադյանի ելույթի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: