Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $40 մլն (մոտ 20 մլրդ դրամ) կներդնի Ամերիաբանկի սեփական կապիտալում՝ բանկի նոր թողարկվող բաժնետոմսերին բաժանորդագրվելու նպատակով:Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ պաշտոնական կայքը, ներդրումն արվելու է երկու փուլով: Սկզբնական փուլում ներդրվելու է $30 մլն (մոտ 15 մլրդ դրամ)՝ ստանալու բանկին պատկանող կապիտալի մոտ 20.6% բաժնետոմսերը եւ քվեարկության իրավունքները, եւ հետո՝ $10 մլն, որը կօգտագործվի հետագայում կապիտալի ընդլայնման նպատակով:«Այս գործարքը կսատարի Ամերիաբանկի կապիտալիզացիան եւ կարագացնի ռազմավարական աճի նպատակների իրականացման գործընթացը՝ որպես վերջնական նպատակ ունենալով նախնական հրապարակային առաջարկը (IPO):Բանկը կընդլայնի ՓՄՁ-ներին, խոշոր տեղական ընկերություններին եւ անհատներին ֆինանսավորում տրամադրելու իր կարողությունները՝ զուգորդելով դրանք բարելավված ծառայություններով եւ ավելի առաջադեմ պրոդուկտներով եւ լուծումներով, եւ այդ ամենի արդյունքում նպաստելով երկրում ֆինանսական միջնորդության աճին եւ Ֆինանսների հասանելիության բարելավմանը»,- նշված է ՎԶԵԲ-ի կայքում: ՎԶԵԲ-ում ակնկալում են, որ Ամերիաբանկին ցուցաբերվող աջակցությունը կօգնի մասնատված բանկային հատվածի համախմբմանը եւ ուժեղացմանը:Միաժամանակ, ՎԶԵԲ-ը կնպաստի կորպորատիվ կառավարման բարելավմանը՝ Ամերիաբանկի խորհրդում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ առաջադրելու միջոցով, ինչպես նաեւ նախնական հրապարակային առաջարկին (IPO) նախորդող՝ կորպորատիվ կառավարման գործողությունների ծրագրի իրականացման միջոցով: Tweet Դիտում՝ 15618