"Արմենտելի՚ նոր սեփականատերերը դեռեւս որոշում չեն կայացրել ընկերության հնարավոր վերանվանման վերաբերյալ

06.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 6 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. "ԱրմենՏելի" նոր սեփականատերերը դեռեւս որոշում չեն կայացրել ընկերության հնարավոր վերանվանման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, "Վիմպելկոմի" փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնն այսօր Երեւանում ասել է, որ "մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում "ԱրմենՏելի" բրենդին եւ դեռեւս վերջնական որոշում չենք կայացրել": Նա նշել է, որ "աշխատում է հատուկ փորձագետային խումբ", որն ուսումնասիրում է վերանվանման, ինչպես նաեւ "Բիլայն" եւ "ԱրմենՏել" բրենդերի փոխգործակցության հնարավորությունը:

"ԱրմենՏելի" նոր գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր հայտարարել է, որ ընկերության նոր սեփականատերերը դեռեւս պատրաստ չէն խոսել սակագների նվազեցման կամ աճի հեռանկարների մասին:

Վլադիմիր Ռյաբոկոնը նշել է, որ "ամենայն հավանականությամբ, կգտնվի հավասարակշռված որոշում. որոշ սակագներ կաճեն, որոշ սակագներ կիջեցվեն՚:

Ինչ վերաբերվում է հնարավոր կրճատումներին, ապա, ինչպես ասել է Օլեգ Բլիզնյուկը, "մենք պետք է հասկանանք` ո՞վ ով է": Նա նշել է, որ ընդհանուր առմամբ "ԱրմենՏելի" կադրերի պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է:

Վլադիմիր Ռյաբոկոնը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում "Վիմպելկոմին" կհաջողվի "Հայաստանում դաստիարակել երիտասարդ տաղանդավոր մենեջերների թիմ":
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW