ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնաբանել է ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը

23.12.2015 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված ԱՄՆ-ի կողմից կիրառվող ոլորտային պատժամիջոցների գործողության հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդգրկումը ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով՝ պահպանելով իրացվելիության եւ կապիտալի բարձր (բավարար) մակարդակ:

Պատժամիջոցների ցուցակում հայտնված հատուկ կազմակերպությունների ճշգրտման հետ կապված իրավիճակը չի պահանջում ՎՏԲ-Հայաստան Բանկից այլընտրանքային որոշումների ընդունում, քանզի կիրառվող պատժամիջոցները, հիմնականում, սահմանափակում են ԱՄՆ-ից 30 օրից ավելի ժամանակահատվածում բանկի կապիտալում միջոցների ներգրավումը:

Հիմնական միջոցները բանկը ներգրավում է երկրի ներսում եւ օգտվում է մայր ընկերության՝ ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) աջակցությունից: Բանկը կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները եւ տեղեկացնում, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնա»,- ասված է բանկի տարածած հայտարարությունում:

Նշենք, որ ԱՄՆ իշխանությունները դեկտեմբերի 22-ին հրապարակել էին ռուսական եւ ուկրաինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնված ցանկը, որում ներառված էր նաեւ ՎՏԲ Բանկն իր 15 դուստր կազմակերպությունների հետ, որոնց թվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Դիտում՝ 13483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW