Aurora Russia Limited բրիտանական հիմնադրամը «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հետ պայմանավորվուծություն է ձեռք բերել իր մասնաբաժնի (26%) վաճառքի շուրջ: «Կոմերսանտ» թերթի տվյալներով, հիմնադրամին պատկանող բաժնետոմսերը գնելու են «Յունիստրիմի» հիմնական սեփականատերեր Գագիկ Զաքարյանն ու Գեորգի Պիսկովը: Վաճառքի գինը լինելու է մի քանի անգամ ավելի ցածր, քան այն, որով Aurora-ն դրանք գնել էր 2006թ.: Դեկտեմբերի կեսին հրապարակված Aurora-ի ֆինանսական հաշվետվության մեջ ասվում էր, որ «Յունիստրիմի» 26%-ի արժեքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3,4 մլն ֆունտ՝ կես տարվա ընթացքում արժեզրկվելով 36%-ով: Գագիկ Զաքարյանը, Գեորգի Պիսկովն եւ «Յունիստրիմը» հրաժարվել են մեկնաբանություններ տրամադրելուց, իսկ Aurora հիմնադրամի նախագահ Գիլբերտ Չոկը հայտնել է «Կոմերսանտին», որ գործարքի շուրջ վերջնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել: Tweet Դիտում՝ 14819