Կայացել է ՀՀ ֆինկազմակերպությունների ինտելեկտուալ խաղերի առաջին փառատոնը

21.12.2015 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 19-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար նախատեսված Ինտելեկտուալ խաղերի առաջին փառատոնը, որին մասնակցել է 8 թիմ:

Ինչպես Banks.am-ին հայտնեցին Գիտակների հայկական ասոցիացիայից, որը փառատոնի կազմակերպիչն է, հաղթող է ճանաչվել Արդշինբանկի թիմը: ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմն երկրորդն է, իսկ Ամերիաբանկի թիմը՝ երրորդը:

«Բարձր պատրաստվածություն ցույց տվեցին նաեւ Կենտրոնական բանկի ու Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ներկայացուցիչները: Փառատոնի լավագույն գիտակ է ճանաչվել Ամերիաբանկի ներկայացուցիչ Սեւադա Գեւորգյանը», - նշված է հաղորդագրության մեջ:

«Նմանատիպ միջոցառումների անցկացումն օգտակար է առաջին հերթին հենց ընկերություններին, քանի որ այս խաղն օգնում է միավորել մարդկանց, խթանել թիմային քննարկումը, ինչը խիստ անհրաժեշտ է աշխատանքի ընթացքում: Իսկ ինչպես մենք համոզվեցինք այսօր, կազմակերպություններն ինտելեկտուալ աշխատակիցների պակաս չեն զգում, հետեւաբար, նման խաղերի անցկացումը պետք է դառնա բարի եւ գեղեցիկ ավանդույթ: Եվ կարելի է հույս ունենալ, որ փառատոնը հաջող շարունակություն կստանա ապագայում»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Իր հերթին, փառատոնի կազմկոմիտեի նախագահ Մարգար Սեդրակյանը վստահություն է հայտնել, որ տարեցտարի փառատոնի մասնակից թիմերի քանակը աճելու է, եւ հաջորդ տարի, հնարավոր է, բանկերի ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներից բացի մասնակցեն նաեւ ֆինանսական ոլորտի մյուս կազմակերպությունները:

Դիտում՝ 20250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW