Հայկական եւ վրացական “Մեդիաբրենդ Իմպեքս” եւ “Gepra” PR-ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել

06.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 6 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայկական եւ վրացական “Մեդիաբրենդ Իմպեքս“ ու ”GePRA” PR-ընկերություններն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կողմերը պայմանավորվել են ռազմավարական համագործակցության մասին, որը թույլ կտա բարձրակարգ ծառայություններ մատուցել գործընկեր-ընկերության հաճախորդներին` յուրաքանչյուր երկրի տարածքում:

“Մենք արդեն սպասարկում ենք ընկերություններ Վրաստանից, իսկ ”GePRA“-ի հետ համագործակցությունը մեզ լավ հնարավորություն կտա տեղական հաճախորդներին որակյալ PR-ծառայություններ առաջարկել Վրաստանում”,- ասել է “Մեդիաբրենդ Իմպեքսի” նախագահ Արա Թադեւոսյանը:

“GePRA“ ընկերության բիզնես-զարգացման ուղղության տնօրեն Սոսո Ղալումաշվիլին ասել է, որ “Մեդիաբրենդ Իմպեքսի“ հետ համագործակցությունը լավ հիմք կծառայի Հարավային Կովկասում PR-ցանց ստեղծելու համար:

“Մեզ համար շատ կարեւոր է, որ նոր գործընկերոջ միջոցով մեր հաճախորդներին այլեւս կկարողանանք PR ծառայություններ առաջարկել Հայաստանի տարածքում”,- ասել է Սոսո Ղալումաշվիլին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW