ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է լոմբարդային վարկերի նոր պայմաններ

15.12.2015 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ գործարկել է նոր պրոդուկտ՝  0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր:

Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց (անձ հաստատող փաստաթղթի առկայութամբ)՝ ոսկյա իրերի գրավադրմամբ: Վարկի նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը՝ 6 ամիս: Հաճախորդը վճարում է միայն վարկի տրամադրման մեկանգամյա միջնորդավճար՝ 3-ամսյա վարկի դեպքում՝ 8% եւ 6-ամսյա վարկի դեպքում՝ 16%:

Ոսկու գրավադրմամբ վարկերը ձեւակերպվում են 20 րոպեի ընթացքում հաճախորդի՝ բանկի մասնաճյուղ մեկ այցելությամբ:

«Լոմբարդային վարկի այս տեսակը տարբերվում է նմանատիպ վարկերից նրանով, որ վարկի ժամկետը լրանալուց հետո հաճախորդը չի վճարում տոկոսներ կամ միջնորդավճար, այլ պարզապես մարում է հիմնական գումարը եւ վերցնում գրավը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ վարկի գումարը կախված է միայն գրավի գնահատված գնից, սակայն սահմանափակված է 3 մլն ՀՀ դրամով:

Դիտում՝ 12865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW