Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման եւ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերին:Մասնավորապես, ինչպես հայտնել են Կենտրոնում, կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է նախատեսել միասնական ընդունարան, որպեսզի դիմումատուն հնարավորություն ունենա դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, սահմանել, որ սահմանված ժամկետում ծառայություններ մատուցող մարմինների կողմից միասնական ընդունարանին չպատասխանելու դեպքում պատասխանը համարվում է դրական եւ այդ մասին միասնական ընդունարանի աշխատակիցը սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին, ինչպես նաեւ հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում սահմանել պետական ծառայության մատուցման համար դիմումի ձեւերը եւ դրանք տեղադրել նախարարության պաշտոնական կայքում: Վերոնշյալ առաջարկի ընդունման արդյունքում դիմումատուն այլեւս ստիպված չի լինի դիմում ստանալու համար դիմել լիազոր մարմնին, կհտակեցվեն ժամկետները, կկրճատվեն ծախսերը. եթե այժմ յուրաքանչյուր դիմումատուի գծով ծախսը կազմում է 13200 դրամ, փոփոխություններից հետո ծախսերը կնվազեն 11000 դրամով կամ 83,33%-ով: Tweet Դիտում՝ 2864