«Իդրամ» ընկերությունը ներկայացրել է ԻԴՐԱՄ բջջային դրամապանակի թարմացված տարբերակը:Ինչպես նշել են ընկերությունում, ԻԴՐԱՄ բջջային դրամապանակը, որն iOS եւ Android հարթակներում գործարկվել է ս.թ. նոյեմբերի սկզբին, օգտատերերի առաջարկների հիման վրա անցել է բարելավումների ճանապարհ եւ ներկայանում է մի շարք նորարարություններով: Մասնավորապես.- Հիմնովին նորացվել, օգտատերերի համար առավել պարզ ու հարմարավետ է դարձվել հավելվածի դիզայնը: - iPhone հեռախոսների դեպքում ԻԴՐԱՄ դրամապանակն արդեն հնարավորություն է տալիս վճարումը հաստատել մատնահետքով՝ PIN կոդի փոխարեն: - Դրամապանակում հնարավոր է տեսնել եւ անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային հասցեին ուղարկել ու տպել վճարումների կտրոնները:- Ներկայացված է QR կոդով վճարման հնարավորություն, որը շուտով հասանելի կլինի երեւանյան մի շարք սրճարաններում, ռեստորաններում, խանութներում վճարելիս:- Թարմացվել է վճարումների ցանկը: Ներառվել են նոր գործընկերներ, ինչի շնորհիվ դրամապանակով հնարավոր է վճարումներ իրականացնել Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում ծառայություններ մատուցող բազմաթիվ կազմակերպությունների օգտին:«ԻԴՐԱՄ բջջային դրամապանակն առաջատար հայկական հավելվածներից է App Store-ում, Play Store-ում, որի ներբեռնումների ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 84 հազարը: Ընկերությունը մշտապես աշխատում է բջջային դրամապանակի կատարելագործման ուղղությամբ՝ իր օգտատերերի համար ապահովելով սմարթֆոններով արագ, ապահով եւ հարմարավետ վճարումների իրականացման լավագույն գործիքը»,- նշել են ընկերությունում:ԻԴՐԱՄ բջջային դրամապանակով հնարավոր է իրականացնել հետեւյալ վճարումները ՝ բջջային հեռախոսի լիցքավորում, կոմունալ ծառայությունների, ինտերնետի, հեռուստատեսության, ավտոկայանատեղիի, ՃՈ տուգանքների, հարկերի եւ տուրքերի վճարումներ, վարկերի մարում:Դրամապանակը հնարավորություն է տալիս իրականացնել նաեւ ակնթարթային դրամական փոխանցումներ ինչպես ԻԴՐԱՄ օգտատերերի միջեւ, այնպես էլ դեպի էլեկտրոնային փողի արտասահմանյան համակարգեր: Tweet Դիտում՝ 4016