Յունիբանկը՝ հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց, ավելացրել է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը եւ բարելավել է վարկավորման պայմանները:Բանկում նշել են, որ այսուհետ ոսկու գրավով վարկեր կարելի է ձեւակերպել Յունիբանկի 8 մասնաճյուղերում: Մասնավորապես, «U-Gold» վարկը կարելի է ձեւակերպել Յունիբանկի «Թամանյան» եւ «Աճառյան» մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սեւան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» մասնաճյուղերում: «Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների լայն շրջանակին` սպառողական ծախսերը հոգալու կամ այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման համար: «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք»,- նշված է Յունիբանկի հաղորդագրությունում:«U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչեւ 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձեւակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի: Tweet Դիտում՝ 5129