Զարգացման Հայկական Բանկն առանձնացրել է այն ծառայությունները, որոնցից բոլոր հաճախորդները, անկախ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելու հանգամանքից, կարող են օգտվել անվճար. - Հաշվի բացում եւ սպասարկում,- Հաշվի քաղվածքի եւ/կամ գործարքը հաստատող այլ փաստաթղթի ստացում,- Ավանդային պայմանագրերի կնքում,- Ներբանկային փոխանցումներ,- Փոխանցում այլ բանկի հաճախորդի օգտին ՀՀ տարածքում,- Չեկային գրքույկների ստացում,- «Ինտերնետ-Բանկ լայթ» համակարգ՝ հաշվի շարժերը դիտելու հնարավորությամբ,- Վճարային քարտերի քաղվածքի ստացում, - Վարկերի դիմում-հայտերի ընդունում:«Իսկ փոքր ու միջին բիզնեսին առաջարկվում է նաեւ 100%-ով կրճատել բանկային սպասարկման ծախսերը շուրջ 14 ծառայությունների գծով: Դրանք ներառում են հաճախորդների համար այնպիսի կարեւոր ծառայություններ, ինչպիսիք են՝ միջազգային եւ տեղական փոխանցումները, հաշվից կանխիկացման գործարքները, պլաստիկ քարտերի տրամադրումը եւ սպասարկումը, ինտերնետ-բանկ համակարգը եւ այլն: Այս պայմաններով սպասարկվելու համար բավարար է Զարգացման Հայկական Բանկում ունենալ 1 մլն դրամին համարժեք բանկային կամ քարտային հաշվի միջին օրական մնացորդ, կամ 10 մլն դրամին համարժեք ավանդ նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ, կամ նախորդ ամսում բանկային հաշիվներով իրականացված արտարժութային փոխարկումների ընդհանուր ծավալով գերազանցել 30 մլն ՀՀ դրամը, կամ ունենալ վարկային դրական պատմություն եւ նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ վարկային հաշիվների առնվազն 50 մլն դրամին համարժեք ընդհանուր մնացորդ»,- նշված է Զարգացման Հայկական Բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 9245