ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:16-ին, ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ:«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:10-ին, անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար եւ դիմել փախուստի: Նախնական տվյալներով`հափշտակվել է 1 300 000 ՀՀ դրամ եւ 16 000 ԱՄՆ դոլար գումար:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):Կատարվում է նախաքննություն», - ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5094