Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի ՀՀ-ում գինեգործության զարգացմանը

08.12.2015 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։

Ինչպես հայտնել են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման արդյունքում ձեռք են բերվել հետեւյալ համաձայնությունները.

- ԵՆԲ օժանդակությամբ Հայաստանում իրականացնել գինեգործության զարգացման ծրագիր՝ օժանդակելով մասնավոր հատվածին:

- Քննարկել ՓՄՁ աջակցությանն ուղղված համապատասխան  ծրագրերի իրականացումը՝ ներգրավելով ՓՄՁ ԶԱԿ-ը:

- 2016 թ.-նի գարնանը Հայաստանում անցկացնել սեմինար՝ նվիրված ԵՆԲ գործիքներին եւ ԵՆԲ ներգրավվածության բարձրացմանը Հայաստանի ենթակառուցվածքային, ինչպես նաեւ մասնավար հատվածում իրականացվող ծրագրերում։

Դիտում՝ 3146

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW