Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է մի շարք գործընկեր-երկրների, այդ թվում Հայաստանի հետ բանակցություններ սկսել ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ: Այդ գործընկերների թվում են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN), Ծոցի համագործակցության խորհրդի երկրները, ինչպես նաեւ Թուրքիան, Չինաստանը եւ Մեքսիկան: « 2014 թ.-ին Հայաստանից ԵՄ երկրներ եւ հակառակ ուղղությամբ ճամփորդել է շուրջ 230 հազար մարդ: Համընդհանուր կանոնների հիման վրա ուղղակի կապերն ընդլայնելու նպատակով Եվրոպական Հանձնաժողովն առաջարկում է Հայաստանի եւ մի շարք գործընկեր երկրների հետ բանակցել Համընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը»,- ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Tweet Դիտում՝ 22180