ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard-ը խրախուսական ակցիա են անցկացրել

04.12.2015 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացվող Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCard Gold քարտերի վաճառքը խթանող մոտիվացիոն ծրագրի 2-րդ փուլը:

Ծրագրին մասնակցել են բանկային քարտերի վաճառք իրականացնող աշխատակիցները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը խրախուսել է այն աշխատակիցներին, որոնք առավել ակտիվ են մասնակցել աշխատանքային գործընթացին՝ հասնելով լավագույն արդյունքների:

Ակցիայի շրջանակում բանկի այն աշխատակիցները, որոնք 2015թ. օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացել են բոնուսային պարգեւատրում, իսկ 20 աշխատակիցներ, որոնք ցուցաբերել են քարտերի վաճառքի լավագույն արդյունք, մասնակցել են խաղարկության:

Դրամային մրցանակի շահող է դարձել «Ապարան» մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Մխիթար Մխիթարյանը:

MasterCard բանկային քարտերի վաճառքը խթանող ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ սկսած 2015թ. մայիսից: Յուրանքանչյուր փուլի ավարտին լավագույն աշխատակիցները պարգեւատրվել են, կայացել է մրցանակների խաղարկություն:

Խթանող ծրագրի արդյունքում Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCard Gold քարտերի վաճառքը զգալիորեն աճել է:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար անցկացնում է նմանատիպ խթանող ծրագրեր, որոնց շնորհիվ աճում են բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունները եւ մոտիվացիան: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերներին, ովքեր ոչ միայն մասնագիտորեն կատարում են իրենց պարտականությունները, այլեւ նախաձեռնող են եւ նպատակասլաց: ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացումը անհնարին կլիներ առանց միասնական կոլեկտիվի, որը  ձգտում է լավագույն արդյունքների: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս իրականացված աշխատանքի համար եւ մաղթում հետագա հաջողություններ»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 15735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW