Tha Banker-ը Ամերիաբանկին ճանաչել է «Տարվա լավագույն բանկ»
04.12.2015 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Ամերիաբանկը Financial Times-ի The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
Մրցանակաբաշխությունը կայացել է դեկտեմբերի 2-ին Լոնդոնում:
Ինչպես նշել են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով, դրանց թվում են բանկի կողմից առաջարկվող նորարարական «խելացի» լուծումները, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը:
Կարեւորվել է նաեւ հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը: Վերջինիս հետ կնքվել է փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը «ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում»:
«Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը մի շարք առանցքային ֆինանսական ցուցանիշներով: Մեր հաջողության հիմնական բանալին բանկի` հաճախորդին միտված քաղաքականությունն է. մատուցվող ծառայությունների որակ, արհեստավարժ անձնակազմ, շարունակական ինովացիաներ, բալանսավորված ռիսկերի կառավարում: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ 2016թ. հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար լիովին նոր հնարավորություններ կստեղծվեն, դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»,- ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկին շնորհվել է հավաստագիր եւ մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է The Banker ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958 թթ.՝ Financial Times-ի նախագահը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: