ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2015թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2015թ. նոյեմբերի 1-ը «Յունիստրիմ» համակարգի հետ համատեղ անցկացրած «Հաջողակ փոխանցում» ակցիայի արդյունքները: Ակցիային մասնակցել են այն անձինք, որոնք նշված ժամանակահատվածում «Յունիստրիմ» համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ուղակել եւ/կամ ստացել են առնվազն 3 դրամական փոխանցում՝ նվազագույնը 1 000 դոլարին (կամ եվրոյին, ռուբլուն) համարժեք ՀՀ ԿԲ փոխարժեքով ՀՀ դրամ: «Յունիստրիմ» համակարգի միջոցով` քանակով եւ ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 հաճախորդների միջեւ կայացել է մրցանակների խաղարկություն, որի արդյունքում հայտարարվել է 5 հաղթող: Նրանք ստացել են 5 ավիատոմս (երկկողմ ուղղությամբ) դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը: Այսպես, հաղթող են ճանաչվել Արմինե Հովսեփյանը (ավիատոմս - Մոսկվա), Ցոլվարդ Գեւորգյանը (ավիատոմս - Մոսկվա), Լիանա Գեւորգյանը (ավիատոմս - Լյուբերցի), Տաթեւիկ Շախտանյանը (ավիատոմս - Մոսկվա), Ռիմա Նավասարդյանը (ավիատոմս - Տաշքենդ): ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ իր հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ կատարել եւ ստանալ նաեւ VTB Transfer ծառայության միջոցով: Tweet Դիտում՝ 12991