Կայացել է Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամների տարեկան հանդիպումը

30.11.2015 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 28-29-ին Աղվերանում կայացել է Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) անդամների 2015թ. տարեկան հանդիպումը:

Հանդիպումը մեկնարկել է Ինստիտուտի անդամների տարեկան ժողովով, որի ընթացքում ներկայացվել է ինստիտուտի գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:

Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը ներկայացրել է տարվա ընթացքում ինստիտուտի էական հաջողությունները ինչպես անդամների քանակի ավելացման, այնպես էլ արտաքին եւ ներքին գործընկերային հարաբերությունների ձեւավորման աշխատանքներում:

Ներկայում ինստիտուտին անդամակցում է 55 կազմակերպություն ներկայացնող 157 մասնագետ:

Ժողովի ընթացքում ներկայացվել է ինստիտուտի կատարելագործված եւ ձեւափոխված նոր ինտերնետային կայքը:

Ինստիտուտի անդամների տարեկան ժողովի կողմից ընտրվել են հաջորդ 2 տարիների համար ինստիտուտի տնօրենների խորհուրդը եւ վերստուգողը:

Դիտում՝ 13275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW