Նոյեմբերի 28-29-ին Երեւանում կանցկացվի գինու համտես-տոնավաճառ

26.11.2015 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 28-29-ին Հյուսիսային պողոտայի տարածքում կանցկացվի գինու համտես-տոնավաճառ:

Միջոցառումը կկազմակերպեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:

Գյուղնախարարությունում նշել են, որ այն նպատակ ունի խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը եւ գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում:

Տոնավաճառին կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:

«Գինու համտես-տոնավաճառը միտված է նաեւ նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը եւ ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները»,- ասված է հաղորդագրությունում:

Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից  մինչեւ 21։00-ը:

Դիտում՝ 3615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW