«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» կկրկնապատկի դեպի Երեւան չվերթները

25.11.2015 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը (МАУ) 2016թ. ամռանը կկրկնապատկի դեպի Երեւան իրականացվող չվերթների թիվը:

Ինչպես հաղորդում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն այժմ Երեւանի ուղղությամբ կատարում է օրական մեկ չվերթ:

Ակնկալվում է, որ 2016թ. հուլիսի 15-ից ավիաընկերությունն օրական կկատարի երկու չվերթ:

Քննարկվում է նաեւ ուկրաինական մեկ այլ` Yan Air ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա:

Դիտում՝ 24228

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW