Qatar Airways-ը մուտք է գործում հայկական շուկա

24.11.2015 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016-ից «Քաթարի ավիաուղիները» (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երեւան-Դոհա ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ից, ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Qatar Airways-ի հետ:

«Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ Etihad ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին:

Մենք շատ հպարտ ենք, որ Qatar Airways-ը, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է «Տարվա լավագույն ավիաընկերություն», ընտրել է Հայաստանը որպես իր նոր ուղղություններից մեկը»,- ասված է հաղորդագրությունում:

Qatar Airways-ը Մերձավոր Արեւելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է եւ թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով:

Qatar Airways-ի շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում՝ Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) եւ այլն:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ում նշել են, որ Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր եւ Հեռավոր Արեւելք մեկնողների համար:

Դիտում՝ 24252

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW