Անելիք Բանկը՝ Ամանորին ընդառաջ, գործարկել է «Ամանորը Դուբայում» ակցիան:Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում՝ նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ, բանկում ավանդ ներդրած բոլոր հաճախորդները, մասնակցելով նվերների խաղարկությանը, հնարավորություն կունենան Ամանորն անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում եւ միաժամանակ նվեր ստանալ Բանկի Visa Gold Hotel-Express վճարային քարտ։ Բացի երկու անձի համար դեպի Դուբայ ուղեգրից, խաղարկվելու են այլ նվերներ՝ պլանշետներ, հեռուստացույցներ եւ հեռախոսներ։ «Ցանկանում եմ մեր բանկի բոլոր հաճախորդներին առաջարկել մասնակցել այս ակցիային, եւ, ինչու ոչ, կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին դառնալ Անելիք Բանկի ավանդատու: Այսպիսով, նրանք հնարավորություն կստանան ոչ միայն իրենց դրամական միջոցները շահավետ տեղաբաշխել մեր բանկում, այլ նաեւ անմոռանալի օրեր անցկացնել Դուբայում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ ՄարտիրոսյանըՆա հիշեցրել է, որ այս տարի Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը եւ այդ կապակցությամբ պարբերաբար անցկացնում է շահումային խաղարկություններ։ «Ամանորին ընդառաջ որոշեցինք եւս մեկ նման հնարավորություն ընձեռել, այս անգամ մեր բոլոր ավանդատուներին: Նրանք, ովքեր նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ ավանդ կներդնեն մեր բանկում եւ իրենց ավանդի սկզբնական մնացորդը կպահպանեն մինչեւ ակցիայի ավարտը, կմասնակցեն նվերների խաղարկությանը»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 4392