Հայաստանում կբացվի "Հայփոստբանկ"

01.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 1 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մոտակա 6-7 ամիսների ընթացքում Հայաստանում կբացվի նոր բանկ`ՙՀայփոստբանկը՚:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ բանկը կստեղծվի ՙՀայփոստ Տրաստ Մենեջմենթ՚ ընկերության հետ համատեղ, որին փոխանցվել է ՙՀայփոստի՚ հավատարմագրային կառավարման իրավունքը: Բանկի ստեղծմանը կմասնակցեն նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ:

Բանկը կմատուցի ինչպես բանկային, այնպես էլ փոստային ծառայություններ: Տիգրան Սագսյանը նշել է, որ դա զգալիորեն կնպաստի մրցակցությանը բանկային ոլորտում:

Ինչպես ասել է Post Finance Internacional-ի ներկայացուցիչ /ՙՀայփոստ Տրաստ Մենեջմենթի՚ հիմնադիր/ Հանս Բոննը, ընկերությունը մտադիր է ՙՀայփոստբանկ՚-ի կապիտալում ներդնել $12 միլիոն դոլար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10050

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW