ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ին ժամանակակից էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար:Բանկում նշել են, որ ջերմոցային տնտեսությունում կարտադրվի ելակ` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը կապահովի բարձր պտղաբերություն եւ որակ: Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող ջերմոցի արտադրական տարածքը զբաղեցնում է 3 հա տարածություն:Ընկերությունը կարտադրի «Ալբիոն» տեսակի ջերմոցային ելակ, որն առանձնանում է իր բարձր որակով եւ տեղափոխման ու պահպանման ընթացքում դիմացկունությամբ: Ելակը կիրացվի հայկական շուկայում, իսկ հետագայում նախատեսվում է այն արտահանել Ռուսաստան:«Կլուբնիչնայա պոլյանա» ընկերությունը ջերմոցի կառուցման գործընթացում համագործակցել է ֆրանսիական Richel ընկերության հետ, որը մասնագիտացված է տեխնոլոգիապես բարձր ջերմոցային տնտեսությունների՝ թաղանթային ջերմոցների նախագծման ու կառուցման ոլորտում եւ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում աշխատելու մեծ փորձ:«ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն ֆինանսավորում է Հայաստանի ջերմոցային տնտեսությունները: «Կլուբնիչնայա պոլյանա» ընկերության հետ մեր փոխշահավետ համագործակցությունը կզարգանա եւ կընդլայնվի, ինչի համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները: Հուսով եմ՝ ոչ հեռու ապագայում ընկերությունը կսկսի իրականացնել արտադրանքի արտահանում Մաքսային միության անդամ երկրներ՝ խթանելով արտահանման զարգացումը Հայաստանում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 17499