Երեւան, 1 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի կառավարությունը "Հայփոտ" ՓԲԸ հավատարմագրային կառավարման իրավունքը 5 տարի ժամկետով փոխանցել է հոլանդական "Հայփոստ Տրաստ Մենեջմենթ" ընկերությանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համաձայնագրի ստորագրաման արարողության ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ հայկական փոստի զարգացման ծրագիրը մշակվել է հոլանդական ING խմբի հետ համատեղ: Նա նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում հայկական շուկայում նախկինում գործող երկու փոստային ծառայությունների փոխարեն կիռառել նոր 18 ծառայություններ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ դա թույլ կտա բարելավել Հայաստանի փոստային ծառայությունների բնագավառը եւ հնարավորություն կընձեռի Հայաստանի քաղաքացիներին օգտվել դրանցից: ԿԲ ղեկավարը նշել է, որ հավատարմագրային կառավարման ժամկետների ավարտից հետո, արդյունավետ գործունեության դեպքում, հնարավոր է կառավարությունը երկարացնի պայմանագրը, կամ հայտարարի "Հայփոստի" մասնավորեցման մասին: "Հայփոստ"-ի գլխավոր տնօրեն Գեւորգ Նալբանդյանն ասել է, որ 2005 թվականին "Հայփոստ" ՓԲԸ-ն շահույթը կազմել է 250 միլիոն դրամ, իսկ 2006 թվականին սպասվում է մոտ 70-80 միլիոն դրամի շահույթ: "Հայփոստ Տրաստ Մենեջմենթ" ընկերությունը ստեղծվել է հոլանդական Post Finance International ընկերության կոզմից`"Հայփոստ" ՓԲԸ կառավարման նպատակով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8892