Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ

19.11.2015 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ կմասնակցի Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային 25-րդ միջազգային կոնգրեսին:

ԿԲ-ում նշել են, որ կոնգրեսի օրակարգային հարցերից են շուկայական զարգացման չափորոշիչները, եվրոգոտու տնտեսական մարտահրավերները եւ դրանց դիմակայման ուղիները:

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Ակնկալվում է նաեւ Արթուր Ջավադյանի հանդիպումը Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոլերի հետ:

Դիտում՝ 3475

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW