ԱՄՆ-ը լավատես է ՀՀ-ի հետ կրկնակի հարկումը բացառելու հարցում

18.11.2015 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման հարցում:

Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը, որի այցի գլխավոր նպատակը հայ-ամերիկյան առեւտրային հարաբերությունների զարգացման հետ կապված հարցերի քննարկումն է:

«Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված այդ առումով: Կարծում եմ՝ շատ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել՝ աջակցելու Հայաստանին: Կփորձենք կիրառել բոլոր գործիքները, որոնք կօգնեն խորացնել եւ ամրապնդել մեր առեւտրային կապերը Հայաստանի հետ»,- ասել է ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նոյեմբերի 17-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի 7-ին ստորագրել էին Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որով հավաստել էին իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։

Ներկայում Հայաստանում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ: Այս տարվանից հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը, որը Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ամերիկյան ներդրում իրականացրած ընկերությունն է:

Դիտում՝ 15220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai