ՀՀ Կենտրոնական բանկը հստակեցրել է ֆինանսական կազմակերպությունների համար գույքի գնահատում իրականացնող ընդունելի գնահատողների ընտրության չափանիշները:ԿԲ-ում նշել են, որ այսուհետ ֆինանսական կազմակերպությունները պետք է համագործակցեն ոչ պակաս, քան 4 անկախ գնահատողի հետ, որոնք պետք է ընտրվեն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկից:«Գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ, ֆինանսական կազմակերպության հետ, ֆինանսական կազմակերպության ղեկավարների հետ: Ֆինանսական կազմակերպությունը պետք է բացահայտի փոխկապակցվածությունը եւ բացառի նման գնահատողների հետ համագործակցությունը»,- ասված է ԿԲ պարզաբանման մեջ:Միաժամանակ, ֆինանսական կազմակերպությունը չպետք է հաճախորդին ուղղորդի կամ ծառայության մատուցումը պայմանավորի որեւէ գնահատողի ծառայություններից օգտվելու հետ:Ֆինանսական կազմակերպությունը պետք է առնվազն տարին մեկ անգամ վերանայի իր հետ համագործակցող գնահատողների համապատասխանությունը վերոնշյալ չափանիշներին:ԿԲ կողմից նման չափանիշների սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի՝- ֆինանսական կազմակերպությունները անշարժ գույքի գնահատողներին ընտրեն միատեսակ սկզբունքներով եւ չափանիշներով,- ֆինանսական ծառայությունների սպառողները ծառայություններից օգտվելու համար ընտրության առավել լայն հնարավորություն ունենան,- ֆինանսական ծառայություն մատուցելու նպատակով գույքի գնահատման գործընթացը լինի անկախ, օբյեկտիվ ու անաչառ, եւ բացառվի գնահատման գործընթացում ներգրավված կողմերի շահագրգռվածությունը:Վերոնշյալ չափանիշները սահմանվել են ԿԲ խորհրդի նոյեմբերի 3-ի նիստում ընդունված՝ «Ֆինանսական կազմակերպությունների համար գույքի գնահատում իրականացնող ընդունելի գնահատողների ընտրության մասին» պաշտոնական պարզաբանմամբ: Tweet Դիտում՝ 3491