Ամերիա Օնլայն եւ Մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի միջեւ անցկացվել է խաղարկություն

17.11.2015 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում այսօր անցկացվել է խաղարկություն, որին մասնակցել է հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա Օնլայն եւ Մոբայլ բանկինգ համակարգում 5 եւ ավելի գործարք իրականացրած 305 օգտատեր:

Խաղարկության ընթացքում հայտնի են դարձել 3 հաղթողները, որոնցից յուրաքանչյուրը կստանա Lenovo IdeaPad պլանշետ:

Բանկի աշխատակիցները խաղարկության պայմաններին բավարարող յուրաքանչյուր հաճախորդի SMS հաղորդագրության եւ էլփոստի միջոցով նախապես տեղեկացրել էին նրանց մասնակցության հերթական համարի մասին:

Հաղթողներն իրենց մրցանակի մասին կտեղեկանան նաեւ խաղարկությունից հետո՝ բանկի աշխատակիցների կողմից, ինչպես նաեւ Ամերիաբանկի պաշտոնական կայքից:

Ամերիաբանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործարքները խրախուսելու նպատակով հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը հանդես է գալիս Ամերիա Oնլայն եւ Մոբայլ բանկինգ արշավով, որի շրջանակում տվյալ համակարգերի օգտագործողներին տրվում են մի շարք արտոնություններ:

Մասնավորապես, նոր եւ գործող ֆիզիկական անձ հանդիսացող քարտապաններին Ամերիա Օնլայն բանկինգ ծառայությունը տրամադրվում է 1000 դրամ միացման միանվագ վճարով՝  գործող 6000 դրամի փոխարեն: Արտոնությունը գործում է նաեւ Ամերիա Օնլայն բանկինգ համակարգում միայն դիտելու իրավունք ունեցող ֆիզիկական անձանց համար, իսկ իրավաբանական անձանց տրամադրվում է Ամերիա Օնլայն բանկինգի անվճար փորձնական տարբերակ՝ երեք ամիս ժամկետով:

Այսօր կայացած խաղարկությունը եւս նշված արշավի մաս է կազմում:

Դիտում՝ 4212

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW