ԿԲ-ն հիշեցրել է տարադրամի փոխանակման կետերի անվտանգության նոր պահանջների մասին

28.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 28 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական Բանկն այսօր հիշեցրել է, որ մշակել է տարադրամի փոխանակման կետերի տեխնիկական անվտանգության ապահովման նոր պահանջներ, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 25-ին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հիշեցման առիթ է հանդիսացել նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը Կոմիտաս 19 հասցեում գտնվող “Դոնկա” ՍՊԸ արտարժույթի փոխանակման կետի վրա, որի հետեւանքով առեւանգվել էր 1 500 000 ՀՀ դրամի կանխիկ գումար:

ԿԲ մամլո ծառայությունը հիշեցրել է, որ տարվա ընթացքում սա արդեն չորրորդ ավազակային հարձակումն է Երեւան քաղաքում գտնվող փոխանակման կետերի վրա եւ նշել է, որ տեխնիկական անվտանգության նոր պահանջների մշակման անհրաժեշտությունն առաջացել է հենց հաճախակի դարձած հարձակումների արդյունքում:

ՙԱյսպիսի դեպքերը կարող էին տեղի չունենալ, եթե փոխանակման կետերը հագեցված լինեին տեխնիկական անվտանգության ավելի խիստ միջոցներով: ԿԲ նոր պայմանները, մասնավորապես, սահմանում են, որ դրամարկղը պետք է լինի դիմակայուն շինանյութից, զրահապատ ապակուց եւ պետք է առկա լինի նույն դիմակայուն շինանյութից կառուցված հաճախորդների սպասարկման տարածք, որի մուտքի դռան վրա պետք է տեղադրված լինի փոխանակման կետի աշխատակցի կողմից ավտոմատ կառավարվող էլեկտրոնային կողպեք՚, - ասվում է ԿԲ մամլո ծառայության հաղորĕUÖؖ•ɕՕؖ•֕ؖ•Ժ
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW