Հայաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակի պասիվացումն ու բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների վատթարացումը դրդում են բանկերին վերանայել իրենց ծախսային քաղաքականությունը՝ ջանքերն ուղղելով դեպի գործունեության արդյունավետության բարձրացումը: Բանկային հատվածում աշխատանքներ են տարվում ծախսերի կրճատման եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, որից անմասը չեն մնում նաեւ գովազդին, մարքեթինգին եւ ներկայացուցչական ծախսերին վերաբերող հոդվածները:Ուսումնասիրելով Հայաստանի առեւտրային բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ կարելի է արձանագրել, որ 2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում բանկերն, ընդհանուր առմամբ, վազդին, մարքեթինգին եւ ներկայացուցչական ծախսերին հատկացրել են են 2 552,4 մլն դրամ, ինչը 16.4%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընդ որում՝ գովազդային ծախսերի կրճատումը տվյալ ժամանակաշրջանում իրականացրել են գրեթե բոլոր բանկերը, իսկ սա արդեն վկայում է այս գծով ծախսերի օպտիմալացման համընդհանուր միտման մասին:Բանկերից առանձնանում է միայն Յունիբանկը, որը ընթացիկ տարում իր գովազդային ծախսերն ավելացրել է ավելի քան 36%-ով: Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ բանկը պատրաստվում է IPO-ի: Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի գովազդային եւ շուկայավարության ծախսերը` 2015թ. 3-րդ եռամսյակի տվյալներով: Աղյուսակում բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից մինչեւ ամենափոքրը: Banks.am-ի վերլուծական բաժին Tweet Դիտում՝ 5161